Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իմ քայլը» դաշինքը Ստեփանավանում է հանդիպում քաղաքացիների հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթում անդրադարձավ Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը: Նրա խոսքով` «սերժական Դավիթ Շահնազարյանը» հայտարարություն է արել, թե ներկայիս իշխանությունները եկել են, որպեսզի Ղարաբաղը հանձնեն: Փաշինյանը նշեց, որ չի ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություն անել, քանի որ, ընդհանրապես, ՀՀԿ-ն ու Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում: «Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որը հստակ ասել է հետևյալը` ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ այդ հարցը լուծողը ժողովուրդն է: Եթե կլինի Ղարաբաղի հարցի այնպիսի առաջարկ, որն, իմ կարծիքով, ընդունելի կլինի մեր ժողովրդի համար, ես կգամ ու այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, և դուք կորոշեք` ընդունե՞լ այդ առաջարկը, թե՞ ոչ: Որևէ իշխանություն, առավել ևս` մեր իշխանությունը չի կարող, ուզենա էլ, եթե այդքան խելագար ու դավաճան լինի, ուզենա էլ չի կարող իրականացնել այն, ինչ կա Հանրապետականի մտքում»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա հավելեց, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում հստակ հայտարարել է, թե կարող է հանդես գալ ՀՀ անունից, բայց ինքը չի բանակցում Ղարաբաղի անունից և Ղարաբաղի ժողովրդի անունից: «Որևէ մեկը չի կարող, ի հեճուկս Արցախի ժողովրդի կամքի, անվտանգության, ինքնորոշման իրավունքի, Ղարաբաղի հարցը լուծել, և ես առաջին ղեկավարն եմ, որ նման բան եմ ասում»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, թե մի քանի անգամ ասել է, որ իրեն միջազգային ներկայացուցիչները գալիս ու հարցնում են` Հայաստանը պատրա՞ստ է զիջումների, ինքն էլ միշտ արձագանքել է, որ հրաժարվում են պատասխանել այդ հարցին, քանի դեռ նրանք այդ նույն հարցը չեն ուղղում Ադրբեջանին: «ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը, իսկ թե ինչո՞ւ երիտթև, քանի որ նոր է ընդգրկվել ՀՀԿ-ի շարքերը, մինչև նրա հայտարարությունը ես այսօր հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցը մեր կառավարությունն ուզում է լուծել այնպես, ինչպես ժողովուրդն է այն ուզում լուծել: Եվ եթե ՀՀԿ-ն մեզ մեղադրում է, որ ուզում ենք Ղարաբաղը հանձնել, ուրեմն` ժողովրդին մեղադրում է, որ ուզում է Ղարաբաղը հանձնել: Եվ սա ասում է մի ուժ, որը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 10 տարի վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ստացել են մի բանակ, որը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր, և դավաճանության արդյունք էր այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով: «Գիտե՞ք, թե ինչու է դավաճանություն, քանի որ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի եղբայրը մի քանի տասնյակ դոլար ունենա, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքերով: Ինչո՞ւ պետք է Քոչարյանի ընտանիքը մի քանի տասնյակ ունենա, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքերով: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ-ի նախկին նախագահի ընտանիքը միլիոնատեր լինի, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքերով»,- ասաց Փաշինյանը: