|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ գերմանացիների մինչև 30 տոկոսը դժգոհ է Բեռլինի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից և ուկրաինական բանակին զենք մատակարարելուց։ Այս մասին կանցլերը ասել է գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում:
«Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում տպավորություն է ստեղծվել, որ 20-30 տոկոսը համաձայն չէ պատժամիջոցների և Ուկրանիային զենքի մատակարարելու քաղաքականությանը: Նրանց թվում կան գրեթե բոլոր քաղաքական հայացքների տեր ընտրողներ»,- ասել է Շոլցը։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը պնդել է նաև, որ չնայած այս քաղաքականությանը չհամաձայնողների առարկություններին, Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային։