|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն` հարցվածների 63 տոկոսը ընդունելի է համարում Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը: Դրան դեմ է 13 տոկոսը. տեղեկացնում է apsny.ge-ն:
Հարցվածների 84 տոկոսը դրական է գնահատում վրացական գինիների վերադարձը ռուսական շուկա, իսկ 33 տոկոսը կողմ է Սահակաշվիլիի կուսակցության առաջարկին, որ Սահմանադրության մեջ արտացոլվի Վրաստանի արեւմտամետ կողմնորոշումը:
Ըստ հարցման` 68 տոկոսը Ռուսաստանը համարում է սպառնալիք, իսկ 23 տոկոսի կարծիքով` այն որեւէ վտանգ չի ներկայացնում, 38 տոկոսը գոհ է Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերություններից, դժգոհ է 49 տոկոսը:
Հարցումն անցկացվել է մարտի 13-27-ը` երկրի ամբողջ տարածքում: Հարցմանը մասնակցել է 30103 մարդ: