կարևոր
5143 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-19 12:59
Տարածաշրջան

Թեհրանը թույլ չի տվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը. Աբդոլլահիան

Թեհրանը թույլ չի տվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը. Աբդոլլահիան

Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի Հայաստանը կկտրվեր Իրանից։ Այս մասին Rasadnews հեռուստաալիքի «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահյանը։

Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը դա արել է նույնիսկ հյուսիսարեւմտյան սահմանների զորավարժություններից առաջ։

«Մենք փորձել ենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով»,- հավելեց նախարարը։