Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Լիբանանում դյուրակիր սարքերի պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 450-ը, ինչը մեծացնում է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի բռնկման վերաբերյալ մտավախությունները, գրում է Al Jazeera-ն։
Ըստ պետական լրատվամիջոցների՝ Բեյրութում պայթել են «Հըզբոլլահ» շարժման անդամների օգտագործված դյուրակիր ռադիոսարքերը, Լիբանանի հարավում և արևելքում ևս նմանատիպ պայթյուններ են գրանցվել:
Դա տեղի ունեցավ մեկ օր այն բանից հետո, երբ «Հըզբոլլահ»-ի անդամների հարյուրավոր փեյջերները պայթեցվել են, ինչի հետևանքով Լիբանանում զոհվել է 12 մարդ, նրանց թվում երկու երեխա, և վիրավորվել շուրջ 2800 մարդ: Իրանն ու «Հըզբոլլահ»-ը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։
ՄԱԿ-ում Սլովենիայի մշտական ներկայացուցիչ Սամուել Զբոգարը հայտարարել է, որ ուրբաթ տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից բաղկացած Խորհրդի նիստը՝ Լիբանանում տեղի ունեցած պայթյունների առնչությամբ, հայտնել է Al Jazeera-ն։
Ըստ Սլովենիայի մշտական ներկայացուցչի՝ Ալժիրն արաբական պետությունների անունից դիմել է այդ նիստն անցկացնելու խնդրանքով։
Հիշեցնենք, որ նախօրեին և այսօր Լիբանանի ամբողջ տարածքը ցնցվել է պայթյունների ալիքից։ Նախօրեին պայթել են «Հըզբոլլահ»-ի անդամների օգտագործած փեյջերները։ Պայթյունի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ շուրջ 3000 մարդ:
Այսօր, ըստ լիբանանյան լրատվամիջոցների, դյուրակիր ռադիոսարքերը պայթել են երկրի տարբեր շրջաններում։ Պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։ Իրանը և «Հըզբոլլահ»-ը պայթյունների համար մեղադրել են Իսրայելին: