|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանը դեմ է Կովկասյան տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայությանը ցանկացած պատրվակով։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իրանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռայիսին նշել է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Իրանը դեմ է տարածաշրջանի պատմական եւ աշխարհաքաղաքական սահմանների եւ Իրանի ու Հայաստանի տարանցիկ կարգավիճակի ցանկացած փոփոխության։
Հիշեցնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկիրն է, որը «ողջունել է Լեռնային Ղարաբաղի ազատագրումը», Ռայիսին հավելել է, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր մեծ ներուժը՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունները լուծելու համար։
Իր հերթին Ալիեւը Իրանի նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային իրադարձությունների եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բազմակողմ բանակցությունների վերջին կարգավիճակի, այդ թվում՝ Պրահայում հանդիպումների մասին։ Նա նաեւ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային սահմանները պահպանելու եւ հարգելու անհրաժեշտությունը։
Միաժամանակ, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին Twitter-ում գրել է. «Նախագահ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Ալիեւին հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն անընդունելի է: Նաեւ մերժվում է եվրոպական ռազմական ներկայությունը ցանկացած պատրվակով: Արեւմուտքը չի կարող ռազմավարական առումով շեղել մեզ»։