|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Առաջին անգամ Ռուսաստանը կորցնում է իր մենաշնորհը Հարավ-Կովկասյան տարածաշրջանում. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Դիտարկելով տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները՝ Սաֆրաստյանն ասաց. «Մեր տարածաշրջանի պատմության մեջ ապրում ենք աննախադեպ մի փուլում, երբ առաջին անգամ Ռուսաստանը կորցնում է մենաշնորհը՝ տարածաշրջանում, իր դիրքը, մոտեցումները պարտադրելու համար»:
Ըստ Սաֆրաստյանի՝ Ռուսաստանը դադարում է Հարավային Կովկասում ուժի կենտրոն լինել եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական սխալն այն է, որ 2020 թ. գարնան եւ ամռան ամիսներին չխոչընդոտեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին կարեւորագույն զենքի եւ զինատեսակի մատակարարմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: