կարևոր
4666 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-06 17:03
Քաղաքական

Փաշինյանը ստեղծել է մի համակարգ, որի օգնությամբ հասարակությունը գնում է դեպի կործանում․ Տիգրան Աբրահամյան

Հասել ենք մի կետի, որ մեր հանրության շրջանում այնպիսի կարծիք է ստեղծվել, որ մենք այլևս ի վիճակի չենք ինքնուրույն որևէ խնդիր լուծելու։  Այս մասին «Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների շեմին» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իրականում կարելի է շատ ծանր բառերով նկարագրել այն վիճակը, որ ունենք անվտանգության համակարգում՝ սկսած առաջնագծից, վերջացրած՝ մեր Զինված ուժերով, սակայն ինձ համար  կա շատ հեռվում երևացող մի լույս՝ մեր երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։ Կարելի է որոշակի ժամանակահատվածում կտրուկ փոխել իրականությունը։ Դա կարելի է իրականացնել այն մարդկանց միջոցով, ովքեր կանգնած են առաջնագծում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ստեղծել  է համակարգ, որի օգնությամբ հասարակությունը գնում է դեպի կործանում, բայց համակարգը փոխելու դեպքում, դոմինոյի նման կփոխվի ամբողջ համակարգը։

«Բոլոր պարագաներում կարևորությունը տրվում է Զինված ուժերին, թե բանակցական առումով, թե՝ մյուս պարագաներում Զինված ուժերը պետք է լինեն լավ վիճակում։ Էս պարագայում շատ մեծ աշխատանք կա կատարելու»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ Հայաստանը չի սպառել իր պայքարի հնարավորությունը։ Իրականության մեջ կան գործընթացներ, որոնք իրականացնելու դեպքում Հայաստանը դեռ կարող է ոտքի կանգնել և հնարավորություն ունի բեկում մտցնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։