Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2 տարի առաջ այս օրը Վարանգաթաղը պաշտպանելիս 24 հերոսներ զոհվեցին և համալրեցին «Անմահների զորագունդը»։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսներին։
«Կամավորական շարժում» ՀԿ-ի կողմից ստեղծված կամավորական ստորաբաժանումները հիմնականում համալրել էին ՀՅԴ կուսակցության անդամներն ու նրանց համակիրները և մասնակցել 44-օրյա պատերազմին, ընդ որում ես պետք է նշեմ, որ ՀՅԴ-ի կողմից ստեղծված ստորաբաժանումները Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ են իրենց մասնակցությունը բավականին բաձր մակարդակով ցույց տվել։ Այս օրը մեկ հիշողություն ունեմ, երբ հրամանատարներից մեկի հետ զրույցի ժամանակ ես հարցնում էի՝ ի՞նչպես է ստացվում, որ ձեր ստորաբաժանումը չափից ավելի կարգապահ և պատասխանատու է մոտենում ամեն ինչին, հրամանատարը պատասխանեց․ «մենք կրկնակի պատասխանատվության տակ ենք, առաջինը՝ Արցախի ՊԲ հրամանատարության ներքո և երկրորդը՝ ՀՅԴ կուսակցության պատասխանատովության ներքո», և այդ ամենի շարունակությունը ես այսօր եմ տեսնում, որովհետև ամեն օր առնչվում եմ ՀՅԴ կուսակցության անդամների հետ, և տեսնում եմ նրանց գործունեության նվիրումը»,- նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմաբկցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ պատմությունը զերծ չի եղել պատերազմներից․ «Մարդիկ միշտ մարտընչել են, միշտ պայքարել ու պատերազմել են իրենց պետությունների համար։ Այսօր պետք է գլոբալ առումով ստեղծել պայմաններ, որ խաղաղություն լինի, բայց դա միակողմանի չի լինում, խաղաղություն չեն մուրում, խաղաղության համար արժանապատիվ երաշխիքներ է պետք ստեղծել, դրանք լինում են ազգային, այսինքն՝ դա մեր բանակի ամրությունը, նրա մարտունակության վերականգնումն է, մեր տնտեսությունն է և մեր տարածքն է, որը որ յուրաքանչյուր մետր, յուրաքանչյուր ենթակառույց պետք է ապահովի մեր երկրի անվտանգային խնդիրները, նաև մեր համախմբումն ու ներքին ամրությունը։ Այսօրվա իշխանությունների գործողությունների մեջ ոչինչ չի արվում մեր ռազմավարական նաև ազգային կամքի ձևավորման, համախմբման համար, դեռ ավելին՝ որտեղ որ մենք միասնական ենք եղել՝ միշտ հաղթանակներ ենք տոնել, իսկ վերջին պատերազմում իշխանության ձեռամբ՝ այդ միասնականությունը ամբողջովին ջարդվեց»,- ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։