Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը անրադառնալով՝ Թուրքիայի ՊՆ նախկին նախարար Հուլուսի Աքարի Ալիեւին տված նվերին:
«Ենիչերիական այս խորհրդանշական տապարը Բաքվի բռնապետին նվեր է բերել էրդողանական վարչախմբի տխրահռչակ ներկայացուցիչներից Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ այդ երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախարար Հուլուսի Աքարը։
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարն Ալիևին նվիրել է հիշարժան նվեր՝ մարտական կացին՝ սառը զենք, որն օգտագործվում էր հին ժամանակներում թյուրք ռազմիկների կողմից։
Նշենք, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարի նկատմամբ մարտական կացինը շատ խորհրդանշական է թվում։ Ինչպես հայտնի է, Ալիևն անձամբ է պարգևատրում ադրբեջանցի զինվորականներին, ովքեր «առանձնանացել են» հայերի սպանությամբ և գլուխները կտրելով։ 2020 թվականի աշնանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Թուրքիան օգնություն է ցուցաբերել Բաքվին, ներառյալ Մերձավոր Արևելքից վարձկանների տեղափոխումը»,- գրել է իրանագետը։