|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, տեսանյութ է հրապարակել, որտեղ Դաշնակցության վաշտի այն 24 մարտիկներ են, որոնք զոհվել են 2020թ. հոկտեմբերի 6-ին և կից գրել. «Տղերք, շատ բառեր չեմ գրելու: Դուք և մեր նահատակ մյուս ընկերները մեծ պատգամ եք թողել ամենքիս...»:
«2020թ. այս օրը՝ հոկտեմբերի 6-ին, Դաշնակցության վաշտի 24 մարտիկներ իրենց կյանքը զոհեցին Հայրենիքի պաշտպանությանը: 24 լույս տղերք…
Ընկերներ, հիշատակներդ միշտ վառ: Շատ բառեր չեմ գրելու: Դուք, մեր նահատակ մյուս ընկերները, գաղափարի բոլոր մարտիկները… Դուք մեծ պատգամ եք թողել ամենքիս ու մեր սերունդներին: Դուք ձեր արյունով եք սրբացրել մեր հողը և ձեր արյունը երբեք ջուր չի դառնա»: