կարևոր
4552 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-05 19:18
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ գերիների ազատ արձակումը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ գերիների ազատ արձակումը

Բրիտանական կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ գերիների ազատ արձակումը։

«Սա կարեւոր մարդասիրական ժեստ է։ Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին լուծել բոլոր չլուծված հարցերը դիվանագիտական միջոցներով, այդ թվում՝ քննարկել անհետ կորածների ճակատագիրը եւ ապահովել մնացած ռազմագերիների վերադարձը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել 17 ռազմագերիների։