կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 11:36
Աշխարհ

Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը և հայ գերիների ազատ արձակումը

Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը և հայ գերիների ազատ արձակումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հեռախոսով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը, ինչպես նաև հայ գերիների ազատ արձակումը։

«Ես այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է շարունակել պահպանել վերջին դրական դինամիկան հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններում»,- գրել է Բլինքենը Twitter-ում։

Ըստ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի՝ կողմերը «քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վերջին դրական դինամիկան և ապագա կոնկրետ քայլերը, ներառյալ՝ սահմանի սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացումը և մնացած հայ գերիների ազատ արձակումը»։

Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է օգնել՝ ներգրավվելով երկկողմանի և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր դերի միջոցով, օգնելու երկրներին՝ գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»:

Պետքարտուղարը նաև ընդգծել է «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ ավելի ուժեղ հարգանքի» կարևորությունը և «ընդունել այն կարևոր դերը, որը Ադրբեջանը շարունակում է խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ»։