կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 10:26
Աշխարհ

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և Ադրբեջանին կոչ արել ազատել բոլորին

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը և Ադրբեջանին կոչ արել ազատել բոլորին

Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը՝ ականապատման քարտեզների դիմաց։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող՝  Հայաստանի 15 քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին՝ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ բովանդակային երկխոսությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը։ 

Հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիան վերահաստատում է Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը  նպաստելու պատրաստակամությունը։

Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: