կարևոր
586 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 16:57
Քաղաքական

COP-29ի մասնակցության նախապայմանը պետք է լինի հայ գերիների ազատ արձակումը. Իշխան Սաղաթելյան

COP-29ի մասնակցության նախապայմանը պետք է լինի հայ գերիների ազատ արձակումը. Իշխան Սաղաթելյան

«COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Շատ հստակ, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք ռազմագերիներ և պատանդառված անձինք: Այո՛, ՀՀ հիմնական և գլխավոր նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարևոր է, որ Բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան, գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաև այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը և այն ապօրինությունները, որ կան՝ հայ գերիներ և Արցախի ղեկավարությունը գտնվում է Բաքվում: Առանց այս նախապայմանների, հերթական անգամ հանցակից են լինելու COP-29-ին Ադրբեջանին»,- նշեց  Իշխան Սաղաթելյանը: