կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 11:50
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն իրենց խանգարում է, ուղղակի օրենք են փոխում․ Գեղամ Մանուկյան

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել և, հերթական անգամ, իշխանությունը փորձ է անում շատ հապշտապ սահմանադրական օրենքների  փոփոխություններ իրականացնել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ԱԺ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։

«Հիմա էլի ձևախեղում են դատական համակարգը, նոր մի հատուկ կարգ են մտցնում՝ նոր դատավորների նշանակման հարց ունեն, որովհետև շատ հաճախ վերջին շրջանում մենք ականատես եղանք, որ իրավապահ համակարգի ուղղակի անթույլատրելի ցանկացած կարծիք արտահայտողին մեկուսացնելու, բանտարկելու՝ այս իշխանության կույր տենչանքին շատ դատավորներ դեմ էին արտահայտվում, որովհետև շատ դատավորներ հասկանում են, որ մի օրով ապրել չի լինի Հայաստանում։ Ի վերջո, օրենքի խախտումը պատասխանատվություն է ենթադրում, և հիմա իշխանությունը որոշեց՝ լավ, չեք կալանավորում, ես ուրիշ ձև կանեմ, կփոխեմ օրենքը։ Այս Ազգային ժողովը ամբողջ իր գործունեության ընթացքում գործել է մի տրամաբանությամբ՝ ինչն իրենց խանգարում է՝ իրենց անօրինականությունները գործի դնել, իրենք ուղղակի օրենք են փոխում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց մեկ տարի առաջ այս օրերին ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը, երկրի բոլոր կարևոր հիմնախնդիրները թողած, իրենց քիմքին հաճո Սահմանադրական դատարան էին ուզում ձևավորել։

«Դրա համար է բողոքի այս գործողությունը, որ այստեղ տեղի է ունենում։ Գումարած դրան՝ այստեղ կանգնած ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների մի ճնշող մեծամասնություն, որ ունի ցուցանակ «Իմ քայլը» անունով, ամեն օր խայտառակում է մեր ժողովրդին, ամեն օր խայտառակում է մեր երկիրը, ամեն օր հայության քաղաքական միտքը, որովհետև օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, որևէ պատգամավոր խայտառակ արտահայտությու չանի, որևէ պատգամավոր հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը»,-ասաց նա։

Ավելի ուշ Գեղամ Մանուկյանին, ՀՅԴ այլ ակտիվիստների հետ, բերման ենթարկեցին։

Նշենք, որ կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ, ըստ որի խափանման միջոց ընտրելու գործերը պետք է քննեն հատուկ այդ հարցերում մասնագիտացած առանձին դատավորներ:

Մանրամասն՝ տեսանյութում․