|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց խմբակցության պատգամավորների Արցախ այցից մանրամասներ: Նրա խոսքով՝ հանդիպել են բնակիչներին, զրուցել հետները, իրավիճակը տեղում հասկացել, քննարկումներ են ունեցել պաշտոնյաների, Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ:
«Անհանգիստ մթնոլորտ էր՝ հաշվի առնելով ՀՀ արտաքին գործերի նախարարի աղմկահարույց հայտարարությունները, ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի վտանգավոր ելույթները: Առհասարակ, իշխանական պատգամավորների՝ իրար հաջորդող հայտարարությունները չեն կարող չազդել մեր հայրենակիցների վրա»,- ասաց նա:
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ մարտի 21-ին լինելու են խորհրդարանական լսումներ, որին մասնակցելու են Արցախի բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: