կարևոր
2524 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-14 15:01
Քաղաքական

Մեր չլինելու հաշվին տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել․ Արմեն Ռուսատմյան

Երասխի դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է կարողանաս պաշտպանել այդ խաղաղությունը Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մենք ունենք հարևաններ, որոնք արդեն երկար տարիներ միայն ուժի սպառանալիքի միջոցով են հարցեր լուծում և վերջին իրադարձություններից հետո էլ Թուրքիան և Ադրբեջանը ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերն այլևս աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունեցել և ամեն ինչ կարելի է լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով։ Նախկինում եթե մենք գնում էինք բանակցելու այդ բանակցությունները պետք է զուգորդվեին ուժի ցուցադրումով, հիմա այդ ուժը ցուցադրել են և տեսել են, որ այս կողմից այդ ուժի դեմ ուղղակի անպաշտպան իրավիճակ է և դրանից ավելի են լկտիացել։  Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին բնականաբար իր ծրագիրն ունի։ Մենք դա ուզում ենք անտեսել,, բայց իրենք համառորեն այն պնդում են։ Իրենք խնդիր ունեն Հայաստանից վերջանականապես ստանալ այն ամենը, ինչ իրենց երազանքներն են եղել՝ Նախիջևանի կապը Ադրբեջանի հետ, Զանգեզուրի միջանցք և այլն»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս, որ իրենք օգտվելու են ստեղծված աշխարհաքաղաքական  խառնաշփոթից և Հայաստանից փորձելու են կորզել ինչ հնարավոր է․

«Սա շարունակվելու է, քանի դեռ մենք ցույց չենք տվել, որ մեզ կարող ենք պաշտպանել։ Այս իշխանություններն ամեն ինչ անում են մեզ թուլացնելու և բոլորի մոտ այն տպավորությունը ստեղծելու, որ մենք անզոր և անճար ենք և պետք է ընդունենք բոլոր այն պահանջները, որոնք թշնամին դնում է մեր առաջ։ Մենք ասում ենք՝ ոչ, հայ ժողովուրդը անզոր չէ։ Հո՞  նոր չհայտնվեցինք այս տարածաշրջանում այս վիճակով։ Դարեր շարունակ մենք կարեցել ենք մեզ պաշտպանել։ Դրա համար 3 ուղությամբ պետք է աշխատել՝ վերականգնել եռամիասնությունը, պաշտպանունակությունը պետք է մեծացվի և դիվանագիտությունը պետք է կտրուկ փոխվի»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այսօր մեր մոտեցումը այս է՝ «Մենք պատրաստ ենք զիջել, միայն թե չգիտենք ինչքան զիջենք, որ վերջնական լինի», սա է մեր մոտեցումը․

«Ադրբեջանի ախորժակը անսահման է, ինչքան զիջում ես չի բավարարում։ Բորելի հայտարարությունն էլ դա էր նշանակում, ասում էր՝ լավ էս Հայաստանն էլ ի՞նչ զիջի»,- ասաց նա։