Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակին մատուցված պատարագը պատմական նշանակություն ուներ ոչ միայն Ցեղասպանության փաստի արձանագրման հարցում, այլ նաև կաթոլիկ հավատացյալների շրջանում դրա վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու իմաստով: Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը պատմական հայտարարություն արեց՝ նշելով. «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձր գնահատեց Հռոմի պապի այդ քայլը, ինչպես նաև նշեց, որ հպարտության մեծ զգացումով է համակվել՝ ունկնդրելով ընդհանուր պատարագը, հատկապես` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթը: «Բնականաբար, բարձր եմ գնահատում այդ ամբողջ պատարագը, Հռոմի պապի ելույթը, մեր կաթողիկոսի և Արամ Ա-ի ելույթը: Վերջինիս ելույթից շատ եմ տպավորվել, շատ հուզիչ էր»,- նշեց պատգամավորը՝ հավելելով. «Հռոմի պապն արտաբերեց «ցեղասպանություն» տերմինը: Պատկերացնո՞ւմ եք` ամբողջ կաթոլիկ աշխարհը ոնց կարող էր ազդվել դրանից: Դա շատ կարևոր հանգամանք է»:
Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ Թուրքիայի՝ իր դեսպանին հետ կանչելը պետք է չզարմացնի մեզ: «Թուրքիան եթե չունի ընկալման պարունակություն և հետ է կանչում իր դեսպանին, ի՞նչ ասեմ, իրենց գործն է: Նրանց նախագահն ու վարչապետը չեն հասկացել, որ հենց Թուրքիայի շահերից է բխում Ցեղասպանության ճանաչումը»,- եզրափակեց պատգամավորը: