Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում արեց հայտարարություններ, որոնք դնում էին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի փլուզման ու Արցախի գլխին պատերազմ բերելու հիմքերը, մենք տագնապի զանգ հնչեցրեցինք։ Դա «հեռավոր» 2018–ի մայիսի 9–ին էր՝ Եռատոնի օրը։
2020–ին Եռատոնը մեզանից խլվեց։ Դա ամրագրվեց նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությամբ։ Ու քանի որ նոյեմբերի 10–ին դեռ Նիկոլ Փաշինյանն էր իշխանության, դրվում էին արդեն Հայաստանի գլխին պատերազմ բերելու և նոր զոհերի, ավերածությունների, տարածքային կորուստների հիմքերը։
«Հեռավոր» 2020–ի նոյեմբերին զգուշացնում էինք, որ եթե Հայաստանը շարունակի ներկայացնել պարտության ու նվաստացման խորհրդանիշը, ապա Շուշիի օրը կընկնենք, Երևանն ու մյուս քաղաքները կհայտնվեն հրթիռակոծման տակ։
Ցավոք, 2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «խաղաղության դարաշրջանի» բլեֆն աշխատեց (չհաշված հակադիր դաշտում արված սխալները)։ Մարդիկ նոր պատերազմի վախի ու շոկի ազդեցության տակ քվե տվեցին պատերազմի ագռավին։ Ու հիմա հայ ժողովուրդն իր երիտասարդ կյանքերի գնով է հատուցում այս ամենի համար, իսկ ՔՊ–ական անբարոյականներն էլ առանց ամոթի, լկտիաբար հայտարարում են, թե 18 տարեկաններն արդեն իրենց ծնողներինը չեն, հասարակությանն են («հասարակություն» ասելով սրանք իրենք իրենց նկատի ունեն)։ Այսինքն՝ սրանց համար մարդու կյանքը ճիճուի արժեք չունի․ ասում են՝ մեծացրեք, տվեք մեզ, տանենք գլուխներն ուտենք, մայրերին էլ ասֆալտի վրա քարշ տանք։
Հիմա ես սարսափելի զգուշացում եմ անում։ Ավելի սարսափելի, քան 2018–ին կամ 2020–ին (տե՛ս կից տեսանյութը) եմ արել։
Եթե Հայաստանը բանակցողին չփոխի ու շարունակի աշխարհին ներկայանալ Նիկոլի դեմքով, ապա առավելագույնը 1 տարվա ընթացքում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կջնջվի աշխարհի քաղաքական քարտեզի վրայից կամ կվերածվի քնձռոտ կիսապետության։
Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր