Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը.
2018-ի Չարաբաստիկ «հեղափոխություն»-ից մինչ այսօր, Հայոց բանակը արժեզրկվում ու բարոյալքվում է։ 2020-ի 44-օրյա պատերազմի 1-ին օրն, այն օրն էր, երբ վերջին 30 տարիների մեջ 1-ին անգամ, Հայոց սահմանապահ զինվորը զգաց, որ իր թիկունքն իր հետ չէ, որ իրեն առաջնագծում մենակ են թողել, մոռոցել, անտեսել, լքել։ Այդ իսկ օրվանից մինչև այսօր, առաջնագծի զինվորի մոտ այդ զգացումն է, անթիկունք լինելու, միայնակ, կոտրված ողնաշար ունենալու զգացումը։ Սահմանապահ զինվորի թիկունքը շտկելու և սահմանն ամրապնդելու բանալին էլ, այստեղ է՝ Երևանի կենտրոնում, հրապարակում և այսօր Երևանից էլ պետք է սկսել, շտկման գործը։
Ուստի, Ղարաբաղյան պատերազմի վետերանենի միության խորհուրդը, միակամ որոշում է կայացրել, ակտիվ մասնակցել առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին, սատարելով «Մայր Հայաստան» դաշինքին և Անդրանիկ Թևանյանին, քանզի տվյալ հանգամանքներում, միայն «Մայր Հայաստան» դաշինքի շուրջ ենք տեսնում, Հայաստանն այս դժվարին իրավիճակից դուրս հանող ելքը, որի 1-ին քայլը պետք է լինի Երևանում հաղթելը։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն, իր Երևանաբնակ անդամներին, աջակիցներին ու համակիրներին ևս, հորդորում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին և ընտրել «Մայր Հայաստան» դաշինքին։
Մասնակցե՛ք ընտրություններին, տե՛ր կանգնեք ձեր ձայնի իրավունքին, քաղաքին, հայրենիքին։
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ խորհուրդ