կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 10:43
Հասարակություն

Նիկոլենց բոլոր հույսերը, որ շարժումը կմարի, չի արդարանում․ դիտարկում

Նիկոլենց բոլոր հույսերը, որ շարժումը կմարի, չի արդարանում․ դիտարկում
Նիկոլենց բոլոր հույսերը, որ շարժումը կմարի, չի արդարանում, այլ ճիշտ հակառակը՝ այն շարունակվում է նոր հավեսով և էներգետիկայով, ու դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։
 
Հիմնականը այն է, որ իր էգրեգորով, կարգախոսներով, սիմվոլներով, օգտագործվող երգացանկով ազգային-ազատագրական է և մերժում է նիկոլի «նշաձողի իջեցումը» և հոգնել չունի։ Հայության մեջ, իհարկե, կան լիքը հոգնած հայեր, բայց հայությունը, որպես հավաքականություն, հոգնել չունի։ Ամենաթարմ հարցումները ցույց տվեցին, որ այդ «նշաձողի իջեցումը», այսինքն՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելը, մերժում է նաև հանրության 90 տոկոսը, այսինքն՝ շարժումը ունի լայն սոցիալական հենարան, որը չպետք է շփոթել հրապարակի լիդերների ունեցած վարկանիշի հետ։ Նիկոլի ողջ «առաքելությունը», որի պատճառով նրան հանդուրժում են Արևմուտքում և Հյուսիսում, այդ ծրագրի անցնցում իրականացումն ապահովելն է «ժողովրդական մանդատի» անվան տակ, բայց արի ու տես, որ հայությունը և հրապարակը մերժում է հանձնումը, և նա հանձման մանդատ չի ստացել։  Նա ձայներ է ստացել, որպեսզի ապահովի դեօկուպացիա: Համենայն դեպս, նա այդպիսի խոստում է տվել իր նախընտրական ծրագրով։
 
Ներկայիս Դիմադրական շարժմանը բացասական երանգով չեն անդրադարձել ո՛չ Արևմուտքում, ո՛չ Հյուսիսում, ո՛չ Իրանում։ Թերևս բացի Թուրքիայից, Ադրբեջանից, Նիկոլենցից (ներառյալ՝ իր վարձու ագիտպրոպը) և Քրիստինե Հալաջյանից, մնացածը կա՛մ աջակցում են, կա՛մ զգուշավոր լավատեսությամբ են լցված, կա՛մ սպասողական դիրք են բռնել, կա՛մ չեզոք են, կա՛մ անտարբեր են։
 
Ոստիկանության այսօրվա անհամարժեք պահվածքը, երբ Ազգային ժողովի պատգամավորներին թույլ չտվեցին մտնել կառավության շենք և կիրառեցին անհամաչափ ուժ, օգտագործելով դասական ոճի ըմբշամարտի հնարքներ, և կամ կինարմատի մազերից քաշելը էլ ավելի է դժվարացնելու ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության ներկայացուցչության ջանքերը՝ չտեսնելու տալու ակնհայտ օրինախախտումները՝ առանց իրենց վարկանիշի անկման։
 
Նիկոլենց կողմից «ահիմսայի օրենքների» անտեսումը նաև վատ դրության մեջ է դնում տեղական այն «իրավապաշտպաններին», որոնք ընտրովի տեսողություն ունեն, սակայն էլ չեն կարող մի երկու ձևի մեջ դատապարտող խոսք չասեն։ Վատ դրության մեջ են հայտնվում նաև տարաբնույթ «գանդիստները», որոնց լռությունը համաձայնության նշան է և ոստիկանական բեսպրեդելի արդարացում։ Նիկոլենց համար արդեն շատ ավելի է դժվարանալու գտնել մի խելքը գլխին մարդ, բացի Քրիստինե Հալաջյանից, որ պատրաստ կլինի կողքից, ի պաշտպանություն իրենց, մի երկու խոսք ասել։
 
Այսպիսով` չնայած Նիկոլենց մոտ եղած «լավատեսական» սպասումներին, որ շարժումը կմաշվի, տեղի ունենում ճիշտ հակառակը՝ մաշվում են իրենք, թեև քաշով ավելանում են։
 
Ապրես Զոհրաբյան