Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն ընթացքը, որը կա, ոչնչի չի բերի. շարժումը կա\'մ կմարի, կա\'մ էլ Վլադիմիր Գասպարյանը կխաչակնքվի ու տանկերը կքշի մեզ վրա: Այսօր լրագրողներին կարծիք հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը` խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասին:
Ըստ նրա` հարցի լուծման համար կա մեկ ուրիշ ճանապարհ: «Եկեք` օրական մեկ ժամ անջատենք հոսանքը. իրենք խփում են մեր գրպանին, մենք էլ նրանց գրպանին հարվածենք: Յուրաքանչյուր թաղում եկեք օղակներ ստեղծենք, ես, օրինակ, մեր շենքում վիզ եմ վերցնում թակել բոլորի դռներն ու խնդրել այդ մասին: Ախր, էդ երեխեքը, էդ սիրուն, լուսավոր երիտասարդները, իզուր սպառում են իրենց: Չնայած, մյուս կողմից, ոչ մի բան էլ իզուր չէ, ուղղակի էդ ճանապարն, իմ կարծիքով, ոչ մի տեղ չի տանի»,- ասաց Դանիելյանը:
Նրա կարծիքով` շարժումն այս ձևով ուղղակի փակուղի է գնում: «Այս կերպ հարցը կլուծվի, երբ իշխանավորները միանան ժողովրդին, երբ, ասենք, Վլադիմիր Գասպարյանը ճղի իր բլուզն ու գա, ասի` ժողովո\'ւրդ ջան, ես ձեր կողմից եմ: Իսկ ի՞նչ կլինի հետո, հետո ավելի դժվար կլինի»: