կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-11 20:02
Հասարակություն

Ինչպես փրկել Արցախը նիկոլենց սիրուց. 7or.am

Ինչպես փրկել Արցախը նիկոլենց սիրուց. 7or.am

Նիկոլենց իշխանությունը կարողացավ կյանքի կոչել թուրք-ադրբեջանական զույգի ծրագրերն ընդամենը 2 տարվա ընթացքում: Այն ինչ մեր թշնամիները չէին կարողանում 26 տարվա ընթացքում անել 1-ին պատերազմում կրած պարտությունից հետո, արեցին Նիկոլի ձեռքերով:

Նիկոլենք իշխանության եկան կոռուպցիայի, իշխանական հաբռգածության, հովանավորչության, բյուջեն չթալանելու, համեստ ապրելակերպի, պադավատապետության դեմ պայքրի, մերիտոկրատիայի, ժողովրդին ծառայելու մասին լոզունգներով, բայց դա լկտի սուտ էր:

Սրանք տվեցին ու անցան բոլոր թալանչիներին, կոռուպցիոներներին, կլեպտոկրատներին:

Սրանք ամբոխավարությունը դարձրեցին զենք, ժողովրդին սարքեցին դրոշ ու այդ դրոշը տնկեցին իրեն պադավատներից ու քշում են պետությունը: Քշում են անխնա ու բյուջեի հաշվին:

Նիկոլական իշխանության փարիսեցիական, ցինիկ, ապազգային ու ագահ տեսակի մարմնավորումների մեկն Ալեն Սիմոնյանն է: Սա, որ օլիգարխներից մեկի մոտ մինչև իշխանափոխությունը հաճախորդություն էր անում, հիմա նշանակվել է Ազգային ժողովի նախագահ ու հիմարի տեղ է դնում «հպարտ» քաղաքացիներին:

Ալեն Սիմոնյանն ու բյուջեի լափված գումարները

Ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ Սիմոնյան Ալենը խոսել է իր սիրելի պադավատից ու Արցախից: Երկու դեպքում էլ դեմագոգիան ակնհայտ է:

Իր թանկարժեք պադավատի մասով նա հետևյալ մտքերն է արտահայտել՝ էշի տեղ դնելով քայլարածների ընտրողներին:
«Կան չափանիշներ, որոնք պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցելիս, դա արագությունն է, մեքենայի ճկունությունն է և այլն։ Ինձ երեք մեքենա չի սպասարկում և չի ուղեկցում, պետությունը ունի որոշակի արարողակարգեր, ես փորձում եմ հրաժարվել գրեթե ամեն ինչից, ինչը օրենքը մեզ չի արգելում։ Ինձ սպասարկող մեքենան զրահապատ չէ, եթե լիներ զրահապատ, մեքենայի գինը կլիներ մոտ 550000 դոլար, նախկինում դրանք եղել են զրահապատ, ես հրաժարվել զրահապատի գաղափարից։ Դա խնայողությունն է, որը ԱԺ–ն խնայել է և օգտագործել այլ՝ իր համար նախատեսված ծախսերի համար,- ասել է համեստ ապրելակերպի սիրահար Սիմոնյանը, ապա ավելացրել, - պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը, իր ազատությունը սահմանափակվել է, ինքը ցանկանում է հեծանիվ վարել, բայց չի կարողանում, մեկ անգամ փորձել է, և տեսել, որ անվտանգության ծառայողները հսկել են և ստիպված է եղել դադարեցնել»:

Հարցին, թե բյուջեից հատկացված 54 մլն դրամով ձեռք բերված երեք մեքենան, իրեն սպասարկող մեքենային չեն ուղեկցո՞ւմ, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ինձ երեք մեքենա չի ուղեկցում, մեկը ԱԺ–ի համար է, երկուսն՝ անվտանգության աշխատակիցների»։

Դիտարկմանը, թե երկու մեքենան իրեն են ուղեկցում, Սիմոնյանն ասաց․ «Ուղեկցում են այդ մեքենանորի մեջ ես եմուղեկցում ենորովհետև չեն կարող չուղեկցել»։

Ահա այսպես:

Նիկոլը կառավարական «դաչան» բյուջեի հաշվին վերանորոգում է, չտեսի պես հսկայական գումարներ ծախսում ու հետո էլ հայտարարում, թե բա դա իմ տունը չէ, այլ վարչապետի տունն է: Ալենն էլ նիկոլաբար հայտարարում է, որ թանկարժեք մեքենան ոչ թե իրեն է սպասարկում, այլ ԱԺ նախագահին և ուղեկցում են ոչ թե իրեն, այլ այն մեքենային, որի մեջ ինքն է: Փաստորեն, հետապնդում են Ալենին:

Ալեն Սիմոնյանն ու Արցախի պետականության կորուստը

Ինչ վերաբերում է Արցախի թեմային, ապա Ալենն իր երեսպաշտությամբ ու ցինիզմով գերազանցել է Նիկոլին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք դիտարկում են հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու, որովհետև մենք հիմա մտնում ենք բանակցությունների մեջՊառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»:

Հարց է առաջանում՝ եթե բանակցություններից առաջ չեք ուզում ասել մի բան, որը կարող է փչացնել բանակցությունները, բա այդ ինչպե՞ս է Ալիևը նույն բանակցություններից առաջ հստակ հայտարարում, որ չկա Ղարաբաղի հարց ու Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Բա ինչո՞ւ նա չի վախենում բանակցություններին վնասելուց: Թե՞ նիկոլենք արդեն համաձայնել են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, պարզապես այլ նախադասությունների տակ են թաքնվում:

Սրանք այնքան լկտիություն ունեն, որ Հայաստանի ու Արցախի գլխին ողբերգություն, պարտություն ու նվաստացում բերելուց հետո դեռ խոսում են Արցախի նկատմամբ սիրուց:

«Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ։ Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- հայտարարել է Սիմոնյանը:

Փաստորեն, սրանք այնքան են սիրում Արցախը, որ «փուռը» տվեցին Արցախի պետականությունը, հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դարձան, պատերազմով ու թղթով հանձնեցին ազտագրված տարածքները, ադրբեջանցիներին մտցրեցին Շուշի ու Հադրութ:

Սրանց սիրո արդյունքում Շուշիի Ղազանչեցող եկեղեցին ռմբակոծվեց ու հայտնվեց թշնամու տիրապետության տակ:

Եզրահանգումը մեկն է՝ պետք է ազատել Հայաստանն ու Արցախը սրանց «սիրուց»:

Կորյուն Մանուկյան

Աղբյուրը՝ 7or.am