կարևոր
1498 դիտում, 2 ժամ առաջ - 2025-04-24 10:31
Հասարակություն

Նիկոլենց հերթական անասնակերն իրենց երկրպագողների համար․ Գագիկ Համբարյան

Նիկոլենց հերթական անասնակերն իրենց երկրպագողների համար․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է․

«Նիկոլին սպասարկող սույն ԶԼՄ կոչվածը հերթական անասնակերն է պատրաստել հենց նիկոլականների համար... Սույն «աղբը» փորձում է կեղծիքների և մանիպուլյացիաների միջոցով «Ջահերով երթի» մասնակիցներին, ովքեր այրել էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, մեղադրել ադրբեջանցիների կողմից Խոզնավարը գնդակոծելու մեջ...։

Հետաքրքիր է, իսկ մեկ ամիս է ադրբեջանցիների կողմից նույն Խոզնավարը կամ Խնածախը, ինչպես նաև Մովսես գյուղը գնդակոծելու հսմար ո՞վ է մեղավոր... Այդ ժամանակ հականիկոլականները ի՞նչ էին արել, որ Բաքվում վեր ընկած Նիկոլի տերը զայրացել ու գնդակոծում էր վերը նշված գյուղերը, իսկ ՀՀ ՊՆ-ն էլ կեղծում էր իրականությունը կամ լռում էր...։

Ադրբեջանցիների կրակոցների միակ մեղավորը թշվառ ու Ալիևի կոշիկները լիզող Նիկոլն է, ով, կատարելով Բաքվից հնչող բոլոր շանտաժներն, այնքան է լկտիացրել ադրբեջանցիներին, որ դրանք կրակելու ու ճնշումների միջոցով են նաև իրենց ուզածին հասնում...։

Փաստորեն, ադրբեջանական շահերը սպասարկող սույն ԶԼՄ֊ն փաստում է, որ մեր վարքագիծը որոշվում է Բաքվում. եթե ադրբեջանցիներին ինչ֊որ բան դուր չեկավ, ապա նրանք կրակում են մեզ վրա...։

Հետաքրքիր է, ե՞րբ են Բաքվում որոշելու, որ մենք պետք է մեր աղգանունները փոխենք, իսկ ով համաձայն չեղավ, ապա կգնդակահարվի... Համոզված եմ` Նիկոլն այդ հրահանգն էլ կկատարի...»։