կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 14:15
Հասարակություն

Ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 5 անձ

Ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 5 անձ
Այսօր կեսօրին Արամի փողոցում` կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից ոստիկանություն է բերման ենթարկվել 5 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից` հստակեցնելով. «Բոլորը ակցիայի մասնակիցներ են»։
 
Նշենք, որ մինչ այդ հայտնի դարձավ նաև, որ ակցիայի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 4 անձ։ Տուժողների թվում նաև ոստիկաններ են եղել։