|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իշխանական պատգամավորների բռնության դեմ բողոքող քաղաքացիների դեմ մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել եւ սկսել են բերման ենթարկել նրանց։ Այս պահին քաղաքացիները հավաքվել են ԱԺ-ի դիմաց և պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»:
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, որը ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: Իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վրա:
Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը: Նա նշեց. «Իշխանական պատգամավորները, (ֆիքսել եմ մասնավրապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին) հայհոյել և հարձակվել են մեր տղաների վրա: Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: Աշխատակիցը հավելեց, որ պատճառներից տեղյակ չէ: