կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-30 10:44
Քաղաքական

Հրաժարվեք հանձնախմբից կամ ձեր պաշտոնից․ Սիմոն Սիմոնյանը՝ սահմանազատման հանձնախմբի անդամներին

Հրաժարվեք հանձնախմբից կամ ձեր պաշտոնից․ Սիմոն Սիմոնյանը՝ սահմանազատման հանձնախմբի անդամներին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը դիմել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովի անդամներին․ 

«Հրաժարվեք հանձնախմբից կամ ձեր պաշտոնից, մի մասնակցեք հայրենազրկման ծրագրին...

1- Մհեր Գրիգորյան փոխվարչապետ
2- Մնացական Սաֆարյան ԱԳՆ տեղակալ
3- Արման Սարգսյան ՊՆ տեղակալ
4- Գրիգոր Մինասյան արդարադատության նախարարի տեղակալ
5- Հովհաննես Հարությունյան տարածքային նախար. տեղ
6- Նարինե Ավագյան կադատրի պետի տեղ.
7- Արամ Գուգարանց կադաստրի պետի տեղ.
8-Եղիշե Կիրակոսյան ՀՀ մարդու իրավունքի պաշտպան, Եվրոպա
9- Առաքել Մարտիկյան շտաբի պետի տեղակալ
10- Արման Մարազյան ԱԱԾ-ից
11- Սանամյան ԱԱԾ-ից
12- Պետրոսյան Ռազմատեղագրական ծ. պ.
 
Շնորհակալություն Էդգար Ղ.ից այս տեղեկությունը հրապարակելու համար»,-գրել է նա։
 
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պետք է բոլորը հստակ հայտնեն իրենց դիրքորոշումը՝ կո՞ղմ են, թե՞ դեմ ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ բերած Հայտարարությամբ հրապարակված մոտեցումներին, որոնց համաձայն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, սահմանազատումը չի լինելու հայկական տարածքների հաշվին, իսկ հայ-թուրքական հաշտեցումը՝ հայկական կողմի շահերի զիջմամբ։