Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո ես և իմ կրտսեր գործընկերներից մի քանիսը ֆիքսել էինք, որ Թուրքիայի արձագանքը, ինչ-որ առումով, աննախադեպ ակտիվ և ագրեսիվ է:
Հաջորդող օրերին այդ արձագանքը էլ ավելի էր ագրեսիվանում: Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում նույն հարթության մեջ էր ներկայացնում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և արդեն Հայաստանի խնդիրները. նկատենք, որ վերոհիշյալ երեք երկրներում Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում....Հայաստանին այդ շարքում դասելը հստակ մեսիջ էր` ռազմական ենթատեքստով, որը նույնպես, ըստ էության, աննախադեպ էր գոնե վերջին տարիներին (չհաշված վաղ 1990-ականները):
Եվ այսօր, քիչ առաջ ավարտված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդարացի դատի շրջանակներում»....Երևի ավելորդ չի լինի այս ամենին ավելացնել ներկայումս Թուրքիայում ծավալվող հայտնի կարգախոսի` «մեկ ազգ, երկու պետություն», նոր տարբերակը` «մեկ ազգ, մեկ բանակ»....
Որպես եզրահանգում` տիկնայք և պարոնայք պատասխանատուներ,
հանե´ք վարդագույն ակնոցները,
դադարեցրե´ք ինքնախաբեությունը և ավելորդ պոռոտախոսությունը,
հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից,
դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունը ապահովող մեխանիզմները և դաշնակցային, բարեկամական հարաբերությունները»: