կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-28 16:29
Հասարակություն

Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ՝ մեր մեծ Հայրենիքի համար մղվող պայքարի շարքերում․ Արթուր Վանեցյան

Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ՝ մեր մեծ Հայրենիքի համար մղվող պայքարի շարքերում․ Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, ինչպես նաև տեղեկացրել, որ մի քանի օրից կրկին լինելու է պայքարի շարքերում։  Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։

«Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, այլ մայիսյան հերոսամարտերի, անկախության գաղափարի համար մեր ժողովրդի աննահանջ պայքարի և այդ պայքարի արդյունքների նշանավորման օրն է:
 Այսօր էլ, բոլոր դժվարություններով հանդերձ, մենք պայքարում ենք մեր անկախության ու անվտանգության համար, որովհետև ունենք մայիսյան հերոսամարատերի և Արցախյան երեք պատերազմների մեր քաջագործ մարտիկների ոգին:
Մեր էությունը, ազգային հոգեկերտվածքը ձևավորվել են հենց այդ հաղթանակներով:
 Շնորհավորում եմ:
 Հ.Գ. Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր բազմաթիվ նամակների և հաղորդագրությունների համար: Ինձ հետ ամեն ինչ կարգին է:
 Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ՝ մեր մեծ Հայրենիքի համար մղվող պայքարի շարքերում:
 Այսօր՝ ժամը 18:00-ից, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում՝ ազգային-ազատագրական պայքարի այս փուլին նոր զարկ տալու համար:
Յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է», - նշված է Արթուր Վանեցյանի ուղերձում։