Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմի վերաբերյալ ուզում եմ ներկայացնել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ. Առաջին, այս իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ: Փաստ երկրորդ. Այս իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմում պարտվելու համար: Գիտակցաբար, թե ոչ, այլեւս կարեւոր չէ, իսկ սխալ քայլերով հիմարություններով: Պարտությունը սկսվել է ավելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պետք ր ոչ թե մարտունակ բանակ, այլ պօետք էր իրենց հավատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ:
Փաստ երրորդ, ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ: Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել: Ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսպիսի բան չի եղել: Բա մեկը չկա՞ր, զանգեիր ասեիր՝ մի դատապարտող մի բան ասա պատերազմ սկսողին: Էս ի՞նչ վիճակում եք հայտնվել: Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում: Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար»,-հայտարարեց Քոչարյանը:
Նրա խոսքով, ամենից անհասկանալին այն էր, երբ Հայաստանը դատապարտվեց Գյանջային հարված հասցնելու համար. «Փաստ 4-րդ. Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով նաեւ հոկտեմբերի 7-ին: Այդ հնարավորությունը մերժեց հանցավոր բացատրությամբ: Ուրեմն բոլոր այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է: Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է: Այս փաստերն ամրացված են պաշտոնյաների խոստովանական ելույթներով, հայտարարություններում: Իրենք պատասխան են տալու այս ամեն ինչի համար»,-ընդգծեց երկրորդ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: