Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մանդատը վայր է դրել՝ նոր պետական պաշտոնի նշանակման պատճառով: Նրան խորհրդարանում կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը: Ով է նա եւ ինչ մասնագիտություն ունի, ուշագրավ մանրամասներ ենք պարզել կենսագրությունից:
Այսպիսով՝ կրթության վերաբերյալ միայն հայտնի է, որ 1982-1992թթ. սովորել է Երեւանի թիվ 175 միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ անցել է աշխատանքի նախ
Երեւանի Հաստոցաշինական գործարանին կից գործող բնական քարերի արտադրամասում, ապա «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերությունում, այնուհետեւ` «Նարեկ Տոպազ» ՍՊԸ-ում՝ որպես որակի պատասխանատու:
Կենսագրության մեջ Գ. Եղիազարյանը հատուկ նշել է, որ 2013թ.-ից մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական տարբեր միջոցառումների ու ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: Իսկ 2015թ. մայիսի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016-2018թ.-ին աշխատել է «Գասպար տուր» տուրիստական ընկերությունում, իսկ 2018թ. հունիսից աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
«Վերադարձի» հիմնադրամում՝ որպես Աջափնյակի գրասենյակի քարտուղար:
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ: Ամուսնալուծված է, ունի երկու երեխա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Աղբյուր՝ Iravunk.com