կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-17 10:25
Քաղաքական

Միջնակարգ կրթությամբ տաքսու վարորդը Փաշինյանի հետ քայլելու համար փոխքաղաքապետի պաշտոն է ստացել. «Հրապարակ»

Միջնակարգ կրթությամբ տաքսու վարորդը Փաշինյանի հետ քայլելու համար փոխքաղաքապետի պաշտոն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «6-րդ գումարման ընտրատարածքում (Արմավիրի մարզ) «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակ­ցության անդամ Արսեն Պետրոսյանը: Նա նաև ՔՊԿ-ի համամասնական ցուցակի 138-րդ համարն է:

Արսեն Պետրոսյան անունը ոչինչ չէր ասի, եթե թավշյա հեղափոխությունը չկտրեր նրան տաքսու ղեկից ու չտաներ հասցներ Նիկոլ Փաշինյանի մոտ: Միայն նրա համար, որ երիտասարդ հեղափոխականը քայլել է Փաշինյանի կողքին, արժանացել է էջմիածնի քա­ղաքապետի տեղակալի պաշ­տոնին:

Հիշեցնենք, որ Արսեն Պետրոսյանը միջնակարգ կրթու­թյուն ունի (ճանաչողների ասելով՝ նույնիսկ 8-ամյա), Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) խաղատան դիլերներից է եղել, այնուհե­տև տաքսի վարել, որից հետո դարձել Էջմիածնի փոխքաղա­քապետ: Նրա գործունեության մա­սին Էջմիածնում ոչինչ չկարո­ղացան ասել: Ավելին՝ մարդիկ նույնիսկ չէին էլ ճանաչում: Խն­դիրներն Էջմիածնում ինչպես եղել են, այնպես էլ մնում են: Երիտասարդ գործիչն իր պաշ­տոնավարման վեց ամիսների ընթացքում չի էլ փորձել շփվել բնակիչների հետ՝ գոնե սեփա­կան անձը ճանաչելի դարձնելու համար: Հիմա էլ պատգամավոր է ուզում դառնալ

Բայց ո՞րն է օրինաչափությունը, երբ կրթական ոլորտում աշխա­տանքային փորձ ունեցող ու երկրորդ կրթություն ստացո­ղին գործազուրկ են դարձնում միայն այն պատճառով, որ դեռ սովորում է: Որտե՞ղ է տրամաբանու­թյունը, երբ մի դեպքում բարձ­րագույն կրթություն չունենալը խրախուսվում է պաշտոնով, մյուս դեպքում մեկից ավելի դիպլոմը դառնում է առ ոչինչ նույնիսկ մանկապարտեզում աշխատելու համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: