Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, եւ մեր քաղաքակրթությունը կարող է չդիմանալ դրան։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը։
Նրա խոսքով՝ «աշխարհում գնալով ավելի ակտիվ պայքար է ընթանում կառավարման երկու տրամագծորեն հակադիր համակարգերի՝ բաց հասարակության եւ փակ հասարակության միջեւ»։ Նա կարծում է, որ «բաց հասարակության մեջ պետության դերն է պաշտպանել անհատի ազատությունը փակ պայմաններում անհատի դերը պետության կառավարիչներին ծառայելն է։
Ըստ նրա՝ այսօր Չինաստանն ու Ռուսաստանը «ամենամեծ սպառնալիքն են բաց հասարակության համար»։
«Ես երկար մտածեցի, թե ինչու պետք է դա տեղի ունենար: Պատասխանի մի մասը գտա թվային տեխնոլոգիաների, հատկապես արհեստական ինտելեկտի արագ զարգացման մեջ։ Տեսականորեն արհեստական ինտելեկտը պետք է քաղաքականապես չեզոք լինի՝ այն կարող է օգտագործվել եւ՛ լավի, եւ՛ վատի համար: Բայց գործնականում ազդեցությունը ասիմետրիկ է: Արհեստական ինտելեկտը հատկապես լավ է վերահսկման գործիքներ ստեղծելու մեջ, որոնք օգնում են ճնշող ռեժիմներին եւ սպառնում բաց հասարակությանը: Covid-19-ը նաեւ օգնել է օրինականացնել վերահսկողության գործիքները, քանի որ դրանք իսկապես օգտակար են վիրուսի դեմ պայքարում։
Մինչ պատերազմը շարունակվում է, կլիմայի փոփոխության դեմ պայքարը հետին պլան է մղվում: Այնուամենայնիվ, փորձագետներն ասում են, որ մենք արդեն շատ հետ ենք մնացել, եւ կլիմայի փոփոխությունն անշրջելի է դառնալու: Սա կարող է լինել մեր քաղաքակրթության ավարտը:
Հատկապես վախեցնող եմ համարում այս հեռանկարը: Մեզանից շատերն ընդունում են այն գաղափարը, որ մենք պետք է ի վերջո մահանանք, բայց դա ընդունում է որպես իրողություն, որ մեր քաղաքակրթությունը գոյատեւելու է: Ուստի մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Մեր քաղաքակրթությունը փրկելու լավագույն եւ գուցե միակ ճանապարհը Պուտինին որքան հնարավոր է շուտ հաղթելն է»,-ասել է Սորոսը։