կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-24 12:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցը Բրյուսելում առանցքայի՞ն էր․ շրջափակված ԱԳՆ-ի խոսնակը փախչում է Yerkir.am-ի տեսախցիկից

ԱԳՆ «Տեղեկատվության ազատության պատասխանատու», ինչպես պաշտոնական կայքում նշված է նրա պաշտոնը, Վահան Հունանյանը շրջափակված ԱԳՆ-ի դիմաց փախեփախ խուսանավել է Yerkir.am-ի հարցերից Բրյուսելյան բանակցությունների և դրանցում Արցախի կարգավիճակին անդրադարձի մասին։

Նա անընդհատ կրկնել է, որ երբ մտնի իր աշխատավայր, լրագրողը զանգի, այդ պարագայում կպատասխանի հարցերին, կարծես թե իր տեղեկատվությունն ու ազատությունը կողպված են աշխատասենյակում։

Չեք կարող մտնել աշխատատեղ, քանի որ այս քաղաքացիները հենց այն հարցն են բարձրացնում, ինչ ես՝ հակադարձել է թղթակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում․