| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են ԱԳՆ շենքի մոտ, շարունակում են շրջափակված պահել շենքը:
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք դիմում ենք ԱԳՆ-ի շենքում գտնվող մեր հայրենակիցներին, այնտեղ կան պատրաստված դիվանագետներ, տարանջատվե՛ք Նիկոլից, մի՛ կրեք այդ դավաճանական պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: Մենք այս շրջափակումով ցույց ենք տալիս, որ այս շենքի յուրաքանչյուր աշխատանք հակապետական է դեմ է մեր շահերին»:
Նա կոչ արեց քաղաքացիներին՝ միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակել նախարարությունների շենքերը։ «Այդ թվում՝ Կրթության նախարարության շենքը, որը տարիներ առաջ սկսեց պայքարը մեր եկեղեցու, մշակույթի, մեր ազգային արժեքների դեմ: Մենք մեր վրդովմունք ենք արտահայտում եւ արգելափակում պետական կառույցների գործունեությունը: Կոչ եմ անում ուշադիր լինել եւ թույլ չտալ՝ որեւէ աշխատակից ներս մտնի կամ աշխատանքից դուրս գա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում, մենք էլ մեր ուժերը պետք է կենտրոնացնենք: Ես առաջարկում եմ առաջանանք, շղթա կազմենք․ մեր նպատակը այս դալանով բոլոր մուտքերը պահելն է: Այս մուտքերը պինդ պետք է պահենք, որովհետեւ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան, հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: