Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի ընտրությունները մեծ կարեւորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղ գործընթացի տեսանկյուններից. ֆեյսբուքյան իր էջում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հատված է մեջբերել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու իրավունքը: Ընտրված իշխանություններն Արցախում շարունակելու են ապահովել Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգությունը:
Բնականաբար, Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ ի վերջո, Արցախի ընտրված իշխանությունները պետք է ստանան, ունենան Արցախի ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջիններիս բանակցային գործընթացում:
Այս առումով ընտրություններն առավել քան կարեւոր են: Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը: Այո՛, ճիշտ եք նշում, ափսոս, որ դիտորդների առաքելությունը խափանվեց կորոնավիրուսի պատճառով, բայց ի վերջո ընտրություններն Արցախի ժողովուրդն իրականացնում է իր, եւ ոչ թե՝ դիտորդների համար: Արցախի իշխանություններն ընդունեցին այդ որոշումը, եւ մենք հարգում ենք այդ որոշումը»,- գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը և ներկայացրել հարցազրույցն ամբողջությամբ: