կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-19 21:45
Քաղաքական

Ազովստալում մոտ 2000 հոգի հանձնվեց. ի՞նչ զարգացումներ են սպասվում

Ազովստալում մոտ 2000 հոգի հանձնվեց. ի՞նչ զարգացումներ են սպասվում
Վերադառնալով Ռուս-Ուկրաինական պատերազմին…
 
Ազովի գնդի և հարակից ստորաբաժանման ռազմիկները, թվով մոտ 2.000 հոգի, որոնք համառ պաշտպանության էին անցել Մարիուպոլի Ազովստալի գործարանում, իրենց գործնականում արդեն ողջ կազմով ՀԱՆՁՆՎԵՑԻՆ: Գործընթացը սկսվել էր երեկ չէ առաջին օրը և վաղը լիովին կավարտվի: Մարիուպոլը ԼԻՈՎԻՆ ԱՆՑԱՎ ռուսների տիրապետության տակ:
 
- ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ՝ սա ազատեց ռուսական զգալի ուժեր, որոնք կտեղափոխվեն Դոնբասյան հարձակման ճակատ, սակայն էական փոփոխություն դրանք այնտեղ ցանկացած դեպքում չեն առաջացնի: Իր հերթին, ուրաինական կողմը կորցրեց մոտ 2.000 մոտիվացված և լավ պատրաստված մարտիկների, որը զգալի կորուստ է, բայց ոչ՝ կործանարար,
 
- ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ՝ սա ուկրաինական կողմի տեղեկատվական պարտությունն էր, երբ մինչ այդ «հերոսական» ընկալվող ամրությունը, որը հավակնում էր Բրեստի փառքին և անընդհատ ներկայացվում էր Արևմուտքում, դադարեցրեց դիմադրությունը,
- ՆԵՐՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ սա Զելենսկուն ազատեց իր ազգայնական/ազգայնամոլական հակառակորդների զգալի մասից զուտ ֆիզիկապես, բայց նաև նույն այդ խավի լուրջ թշնամությունն արժեցավ, որոնք պնդում են, թե Կիևն ուղղակի լքեց այս մարտիկներին: Իրականում Զելենսկին չէր կարող օգնել Ազովստալի մարտիկներին, թեև ցանկություն էլ առանձնապես չկար, բայց ազգայնական/ազգայնամոլներին սա չես բացատրի,
 
- ՆԵՐՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ սա ռուսների տեղեկատվական խոշոր հաջողությունն էր և հիմա կսկսվի թեմայի զարգացումը՝ այդ թվում կկազմակերպեն հանձնվածների մի մասի դատերը,
- ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ՝ ինչպես էլ վերաբերվենք հանձնվողներին գաղափարապես, քաջությունը հարգող քաջ մարդը չպետք է ծաղրի նրանց: Չնայած վերջնական հանձնվելուն՝ այս մարդիկ քաջի գործ արեցին, գործ, որ իրենց ծաղրողներից շատերը գուցե չկարողանային անել,
 
- ԷԹՆԻԿ ԱՌՈՒՄՈՎ՝ ափսոս, իրոք ափսոս, որ որակյալ այս ռազմիկները, ռուսական էթնոսի ըստ էության մի մասը, ռուսների դեմ էին կռվում՝ իրենց խիզախ համառությամբ ընդամենը միայն մոտեցնելով ռուսական վնասը և Արևմուտքի օգուտը,
- ՇԱՀԵՑ… իսկ շահեց, ինչպես և ողջ պատերազմում շահում է՝ Արևմուտքը: Թող կոտորեն ռուսներն ու ուկրաինացիք իրար, տասնամյակներով դրան ձգտող անգլոսաքսոնական ռազմաքաղաքական տեսաբաններին հենց դա էլ պետք էր, ինչո՞ւ ոչ:
 
Ստորև նկարում, որն ԻՐԱԿԱՆ Է՝ հանձնվող մարտիկը նկուղի վերևում բացված անցքից… արևի լույս է տեսնում: Ուժեղ նկար է… ափսոս այս մարդկանց:
 
Մհեր Հակոբյան

Ռազմական փորձագետ