կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 17:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա աբսուրդ էլ չի՝ խելագարվել կարելի է․ Վարդևանյանը՝ Գեորգի պապիկին խոշտանգելու մասին

Կոպիտ ուժ են կիրառում և ամենալկտի վիրավորանքն են հասցնում այն մարդուն, ով ավտոերթի ժամանակ այնտեղ եղել է իր հեծանիվով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ Արամ Վարդևանյանը  մամուլի ասուլիսում՝ խոսելով մոտ 70-ամյա ազատամարտիկ Գեորգի Արիստակեսյանին խոշտանգելով բերման ենթարկելու միջադեպի մասին։

«Հեծանիվով մարդու հանդեպ ոստիկանները 6 հոգով ուժ են կիրառում․ սա աբսուրդ էլ չի, սա խելագարվել կարելի է իրականում։ Եվ պատկերացրեք՝ հիմա Ժորա պապիկի նկատմամբ քրեական գործ են հարուցում և հենց հիմա իրեն ձերբակալում են»,-ասաց իրավագետը։

Նա, սակայն, նշեց, որ նույն Գեորգի պապիկի հատվածը եթե ուշադիր նայենք՝ կտեսնենք, որ կան ևս մի քանի ոստիկաններ, որոնք այդ ոստիկանին փորձում են մեկուսացնել, մյուսին փորձում են մեկուսացնել։

«Այսինքն, եկեք շատ կոնկրետ ասենք․ խոսում ենք ոստիկանական համակարգում 60-80 ոստիկանության ծառայողների մասին, որոնք առնչություն չունեն Ոստիկանության պատվի և ծառայության հետ առհասարակ, այդ մարդկանցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, տվյալները բոլորը արձանագրում ենք։ Այդ ոստիկանները ոչ միայն պատժվելու են, քանի որ իրենց գործողությունները պարունակում են Քր․ օր․ մի քանի հոդված՝ լիազորությունների անցումից մինչև չարաշահում և մարդու առևանգում, իրենք ոչ միայն  հեռացվելու են համակարգից, այլ հեռացվելու են այնպես, որ այլևս հնարավորություն չեն ունենալու որևէ համակարգում աշխատել»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Ազատամարտիկ, պահեստազորի ավագ լեյտենանտ, ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանին ոստիկանները հեծանիվից էին առևանգել ու խոշտանգելով բերման ենթարկել այսօրվա ավտոերթի ժամանակ։

Մանրամասն՝ տեսանյութում․