|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է Ուկրաինայի դեմ պատերազմում կապիտուլյացիայի հնարավորությունը։ Համապատասխան եզրակացությունը կարելի է անել ռուս դիվանագետի հայտարարություններից, որ Մոսկվայի կապիտուլյացիա չի լինելու։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար Բեն Հոջեսը։
Նա, մասնավորապես, պատասխանել է ՌԴ նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարենկոյի թվիթին, թե ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը բացառում է Ուկրաինայում կապիտուլյացիայի հնարավորությունը։
«Դա նշանակում է, որ նրանք իրականում գիտակցում են, որ նման իրական հնարավորություն կա»,- ասել է Հոջեսը: