|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շվեդական պատվիրակությունը շուտով կմեկնի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ի դիմումը։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդին։
«Պատվիրակությունը շուտով կմեկնի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին ուղղված դիմումը»,- Շվեդիայի ԱԳՆ ղեկավարին մեջբերում է պարբերականը։
«Թուրքիան հետևում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացին և առայժմ չի կարող դրականորեն նայել դրան»,- ավելի վաղ հայտարարել էր թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել են, որ պատրաստ են աշխատել Թուրքիայի հետ Անկարային հուզող հարցերի շուրջ։
Շվեդ նախարարը, փորձելով մեղմել Թուրքիայի դիրքորոշումը, նաև հայտարարել էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն: