|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Ռուսաստանի և Չինաստանի մի քանի ռազմական ինքնաթիռներ մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ նույնականացման գոտի (KADIZ). երեքշաբթի հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեն:
«Կոմիտեն հայտնել է, որ երկու չինական և չորս ռուսական ինքնաթիռներ մուտք են գործել KADIZ` չխախտելով Հարավային Կորեայի օդային սահմանները»,- գրում է Yonhap գործակալությունը։
Հարավկորեացի զինվորականները նշել են, որ, նման տեղեկություն ստանալով, իրենք օդ են բարձրացրել սեփական ինքնաթիռը։
Հիշեցնենք, որ Ավստրալիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն ու Հնդկաստանը առաջնորդների մակարդակով գագաթնաժողով են անցկացնում, որը վնասում է Չինաստանի և ՌԴ-ի շահերին և փոխում աշխարհաքաղաքականությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: