կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 15:39
Առանց Կատեգորիա

Քովիդով վարակման դեպքերը կտրուկ աճել են․ մտել ենք նարնջագույն գոտի. ԱՆ

Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի աճ, ընդ որում՝ կտրուկ։ Առաջին անգամ է, որ արձանագրում ենք վարակի վերարտադրողական բավական բարձր ցուցանիշ՝ 2,3։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

«Ունենք նաև հիվանդացության բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային  խմբերում, այսինքն՝ իրավիճակը գնում է դեպի լարված լինելուն, եթե մի քանի օր առաջ ՀՀ-ն գտնվում էր կանաչ գոտում, ապա երկու-երեք օրվա ընթացքում մենք կտրուկ մտանք նարնջագույն գոտի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, Աբովյանը հայտնեց, որ ժամանցի վայրեր, հանրային վայրեր անձինք կարող են մուտք գործել միայն ՊՇՌ  բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով։

ԱՆ ներկայացուցիչը նաև հորդորեց՝ ով պատվաստված չէ, պատվաստվի, նաև մարդկանց, որոնք պատվաստված են, խորհուրդ տվեց՝ օմիկրոնի դեմ պայքարում արդյունավետ է երրորդ խթանիչ դեղաչափ ընդունելը։