Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները, ընդդիմության ակցիաներին զուգահեռ, նորից սկսել են կիրառել քրեական գործիքները` այս օրերին ԱԱԾ են կանչում 2020 թ. նոյեմբերի 9-10-ին ԱԺ շենք ներխուժելու եւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքերով հարուցված գործերով անցնող ընդդիմադիրներին, հարցաքննում։ Կանչվում են ինչպես ընդդիմադիր ակտիվիստները, որոնք մասնակցում են երթերին, փողոց են փակում, այնպես էլ պատգամավորներ, օրինակ՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը։ Նպատակն ընդդիմադիրներին վախեցնելն է, ակցիաներից ու փողոց փակելուց առժամանակ կտրելը, քանի որ նրանց որեւէ էական հարց չեն տալիս, ընդամենը «ճշտումներ են» մտցնում։ Գրեթե մեկ տարի գործը սառեցվել էր, հիմա պետք է՝ հիշել են։ Առաջին զոհերից մեկը ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն է, որին փողոց փակելու ժամանակ բերման ենթարկեցին, ապա ձերբակալեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հիմքով հարուցված քրգործի շրջանակներում։
Պարզվում է, ԱԱԾ-ն որոշ փոփոխություններ է մտցրել հին մեղադրանքի մեջ՝ խստացնելով այն, որ հիմք ունենան կալանքի միջնորդություն ներկայացնելու դատարան։ Մայիսի 3-ին դատարանը մերժել էր Գ․ Վարդանյանին կալանավորելու մասին քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը, ուստի քննիչը գրավ էր կիրառել՝ 60 մլն դրամի չափով: Քանի որ գրավի չափը շատ մեծ է եղել, Գերասիմը չի կարողացել մուծել, այսինքն՝ հատուկ է նման անհամաչափ գումար սահմանվել։ Դրանից հետո կալանավորելու չորրորդ միջնորդությունն է ներկայացվել դատարան եւ մակագրվել է 2018-ի հեղափոխության օրերին Փաշինյանի համար թմբուկ խփած դատավոր Դավիթ Արղամանյանին, որը բավարարել է 2018-ի հեղափոխությանը միացած քննիչ Նավոյանի միջնորդությունը, բայց 2 ամսվա փոխարեն 1-ամսյա կալանք է նշանակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում