Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Քրեական օրենսգրքի 163–րդ հոդվածի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները խուզարկություն են իրականացրել Ավետիք Չալաբյանի բնակարանում եւ նրան բերման ենթարկել։ Խուզարկության ժամանակ իրավապահներն ասել են, որ Չալաբյանը հարուցված քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի։
Ըստ փաստաբանի՝ Ավետիք Չալաբյանին ապօրինի են բերման ենթարկել՝ առանց հիմնավորման։
Տես նաև՝ Ավետիք Չալաբյանը բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին: