|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Առաջիկա երկու ամիսներին Եվրոպային սպառնում է առանց գազի մնալու վտանգը՝ եղանակի սառեցման և պահեստում կապույտ վառելիքի ցածր պաշարների պատճառով. գրում է Bloomberg-ը։
Հրապարակման հեղինակները նշել են, որ վառելիքի ճգնաժամի նախադրյալներն էին անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին և բնական գազի ներքին արտադրության անկումը։ Արդյունքում՝ անցյալ տարի եվրոպական երկրներում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է հողմային և արևային էներգիայի անկայունության պատճառով։
«Առջևում ձմռան երկու ամենացուրտ ամիսներն են, և մտավախություն կա, որ Եվրոպայում գազը կարող է սպառվել»,- ասվում է հոդվածում։