|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանը օրական լրացուցիչ մինչև 5 մլն խորանարդ մետր գազ կմատակարարի Թուրքիայի գազաբաշխիչ ցանցերին։ Ըստ թուրքական «Անադոլու»-ի՝ մատակարարումները կատարվում են Ադրբեջանի գազամատակարարման ընկերության միջոցով Թուրքիայի հյուսիսարևելյան Արդահան նահանգի Թյուրքգյոզյու գյուղի տարածքով։
SOCAR-ի միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը Ավելի վաղ լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանը կավելացնի գազի մատակարարումները Թուրքիա։
«Իրանից Թուրքիա գազի փոխադրման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով նա դիմել է ադրբեջանական գազամատակարարող AGSC ընկերությանը՝ կապույտ վառելիքի ժամանակավոր պակասը հաղթահարելու համար։ AGSC-ն, որը ներկայացնում է «Շահ Դենիզ» կոնսորցիումը, արդեն արձագանքել է եղբայրական Թուրքիայի խնդրանքին և, մոբիլիզացնելով առկա ներուժը, կավելացնի բնական գազի արտահանումը Ադրբեջանից Թուրքիա՝ համապատասխան ձևավորվող պահանջարկի»,- ասել է Ահմեդովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ SOCAR Enerji-ն փետրվարի ընթացքում Թուրքիայի գազաբաշխիչ ցանցերին կմատակարարի օրական 4 միլիոն խորանարդ մետր կետ գազ հյուսիսարևելյան Արդահան նահանգի Թյուրքգյոզյու գյուղի տարածքով։
Անատոլիայի ու Թրակիայի մեծ մասում «տեխնիկական խնդիրների» և կտրուկ ցրտի պատճառով հունվարի 20-ից, Իրանի կողմից Թուրքիա գազի մատակարարումը դադարեցնելու ֆոնին, բնակչության՝ գազի սպառումը հասել է ռեկորդային մակարդակի։