|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Օօգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի Երևանյան և Ղազարյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Երևանի «Արմենիա», իսկ 2-ը՝ Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոններ:
«Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: