Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաներին ավելի շատ մարդիկ կան, քան երեկ «Փաշինյանի աջակիցներ» խորագրի ներքո կազմակերպված հավաքին է եղել։ Այս մասին դեպի Գյումրի ավտոերթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը շեշտեց՝ համազգային շարժման բոլոր գործողությունները խաղաղ եղել են և այդպես էլ շարունակվելու են՝ որքան էլ հիմարագույն հայտարարություններ տարածեն ԱԱԾն, Դատախազությունը և Փաշինյանի իշխանության տակ հայտնված մյուս կառույցները։
Լրագրողի դիտարկմանը, որ մայիսի 9-ը նախկինում միշտ հաղթականորեն ու բարձր տրամադրությամբ է նշվել, այս անգամ խորհուրդը ո՞րն է լինելու, եթե Շուշին չկա, Արցախի մնացյալ հատվածի ճակատագիրն էլ՝ անհայտ, Մամիջանյանն այսպես արձագանքեց․
«Նախ ոչ միայն Շուշին է թշնամու ձեռքում, այլև՝ Հայաստանը։ Փաշինյանը մեզնից խլել է Եռատոնը։ Ես վստահ եմ, որ այս տարվա մայիսի 9-ը հիմք կդնի նրան, որ կարողանանք ասել քառատոն։ Ժողովրդի հաղթանակը անհրաժեշտ է փաստագրել։ Նիկոլ Փաշինյանը վաղուց իշխանություն չունի, և ժամանակն է, որ փաստագրվի ժողովրդի հաղթանակը»։
Իշխանության ներկայացուցիչների հրահանգով համազգային շարժմանը միացածների հանդեպ ատելություն հրահրողներին ու շարժման նախաձեռնողների հասցեին տարբեր բամբասանքներ տարածողներին Մամիջանյանը խորհուրդ տվեց հետևել սեփական խոսքերին։
«Պախկված մի տեղ ստատուսներ գրելը հեշտ է։ Ինչ վերաբերում է իրենց տարածած «տեղեկություններին», թե, իբր, վրաններում թմրանյութ են բաժանում և այլն, և այլն, ես կպատասխանեմ մեկ պարզ նախադասությամբ․ հետևե՛ք, թե ինչ եք խոսում, թե չէ մենք կհրապարակենք, թե ով, որտեղ, որ ակումբում, որ նկուղում ինչ թմրանյութ է օգտագործում։ Ապակե տանը նստած քար շպրտել պետք չէ»,-եզրափակեց պատգամավորը։