Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ
Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր տոնացույցի ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից:
Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անգնահատելի ներդրում ունեցավ արցախահայությունը: Հայրերի ու պապերի սխրանքով դաստիարակված մերօրյա հերոսները խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հանուն արդարության, ազատության և մարդասիրության՝ պայքարելով հայատյացության, բռնության ու բարբարոսության դեմ:
Եռատոնի խորհուրդն ամբողջացավ Հայոց բանակի ծննդով, որի հերոս մարտիկներն արյամբ կերտեցին բազում հաղթանակներ:
Փառք ու պատիվ հանուն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին: Խունկ ու խոնարհում նրանց վառ հիշատակին:
Սիրելի´ արցախցիներ
Ճիշտ է, այսօր հուսահատ ու ապագայի հանդեպ անորոշ տրամադրությամբ ենք դիմավորում եռատոնը, բայց համոզված եմ՝ այն միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և հաղթանակների վերածննդի ուղենիշ:
Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել ։
Սրընթաց գործող ադրբեջանական քարոզչամեքենան այսօր Արցախը պահում է լիակատար շրջափակման պայմաններում՝ պարտադրելով խաղի իր կանոնները:
Սակայն մեր ոգին վճռական է, կամքը՝ անկոտրում:
Թող Բարձրյալի կամոք փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ՝ խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում: